Չարենցավանում բախվել են Honda և ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաները. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 34-ամյա Կարեն Սարգսյանի վարած Honda մակնիշի և 43-ամյա Վահրամ Հովսեփյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Honda-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Մելիք Միրզոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Honda-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բենզալցակայանի տարածքում՝ բախվելով երկաթե սյանը։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.