Վահագն Ալեքսանյանը վիրավորվել է, որ իրեն «քոռ խոզ» են անվանել․ հարուցվել է քրգործ

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին «քոռ խոզ» անվանելու համար  քրեական գործ է հարուցվել:

 

«Օրերս քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանին «քոռ խոզ» անվանելու համար: ՀՀ ոստիկանությունը հեռախոսակապ է ունեցել Ալեքսանյանի հետ և ճշտել արդյո՞ք վիրավորվում է, որ իրեն քոռ խոզ են անվանում, իսկ Ալեքսանյանը հայտնել է, որ՝ այո, վիրավորվում է, որ իրեն քոռ խոզ են անվանում, արդյունքում հարուցվել է քրեական գործ և քննվելու է իրավական այն հարցը, թե Ալեքսանյանին քոռ խոզ անվանելը վիրավորական է, կարծիք է, իրողություն, ինչպես նաև պարզման ենթակա այլ հանգանանքներ:

Արմեն Ասատրյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել, սակայն հաշվի առնելով «քոռ խոզ» արտահայտության կրողին, կարծում եմ, որ մեղադրանք անպյման կլինի»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.