Աշտարակ-Երևան ավտոճանապարհին Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, պտտվելով բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Աշտարակի հիվանդանոցի բժիշկներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները, ովքեր շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել պատգարակով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.