Ռուսական նավթից հրաժարվելը աղետալի կլինի համաշխարհային շուկայի համար․ ՌԴ փոխվարչապետ

Ռուսական նավթից հրաժարվելը աղետալի հետևանքներ կունենա համաշխարհային շուկայի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։  

 

Ըստ նրա, այդ դեպքում նավթի մեկ բարելի գինը կարող է հասնել ավելի քան 300 դոլարի։

Եվրոպան փորձում է իր էներգետիկ քաղաքականության ձախողումները, որոնք առաջացրել են նավթի և գազի գների աճ, վերագրել ՌԴ-ին։  Սակայն Ռուսաստանը կապ չունի ներկայիս գների աճի հետ, ասել է ՌԴ փոխվարչապետը։

 

«Ցավոք, այսօր մենք տեսնում ենք եվրոպացի քաղաքական գործիչների հայտարարությունները էներգետիկ հարցերի վերաբերյալ, կոչեր՝ ազատվել ռուսական նավթից ու գազից: Եվրոպացի պաշտոնյաները կրկին փորձում են վերջին տարիներին սեփական էներգետիկ քաղաքականության խնդիրներն ու ձախողումները վերագրել Ռուսաստան»,- ասել է նա։

«Արդյունքում մենք տեսնում ենք էներգակիրների գների կտրուկ աճ: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ռուսաստանը կապ չունի ներկայիս գների աճի և շուկայում տիրող անկայունության հետ»,- հավելել է Նովակը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.