Երևան-Գյումրի ավտոճանապարհին Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշներին, պտտվել և կողաշրջվել. 67-ամյա վարորդը տեղում մահացել է. shamshyan.com

Մարտի 7-ին, ժամը 15:15-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 67-ամյա Գրիշա Ղազարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հարվածել քարերին և կողաշրջվել:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Ղազարյանը տեղում մահացել է:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.