Աղի օգտագործումը չպետք է գերազանցի օրական 4 գրամը, իսկ մենք օգտագործում ենք օրական 10 գրամ․ Անահիտ Ավանեսյան

Ես ուրախ եմ, որ աղի օգտագործման հետ կապված հարցը նման հնչեղություն ունեցավ և առիթ հանդիսացավ ևս մեկ անգամ մեր քաղաքացիների ուշադրությունը գրավելու առողջ ապրելակերպի և սննդակարգի նկատմամբ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Վերջինս նշեց, որ Հայաստանում առկա է աղի օգտագործման բավականին բարձր ցուցանիշ։

 

«Եթե ԱՀԿ–ի խորհրդատվությունն այն է, որ աղի օգտագործումը չպետք է գերազանցի օրական 4 գրամը, ապա մենք օգտագործում ենք օրական 10 գրամ, ինչը նշանակում է, որ մեր առողջության համար հավելյալ ռիսկեր ենք ստեղծում։ Ուստի սա պետք է դիտարկել որպես առողջ ապրելակերպի խթանման մի բաղկացուցիչ մաս։

Եթե մենք մշտապես մեր ուշադրությունը կենտրոնացնենք հետևանքները վերացնելու վրա, ապա հանրային առողջության տեսանկյունից շատ մեծ ցուցանիշներ չենք կարող գրանցել, պետք է սովորենք հոգալ մեր առողջության մասին»,– ասաց Ավանեսյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.