Խաչիկ գյուղում խնդրել եմ հնարավորինս շատ հող մշակել. Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կրկին կոչ է անում շատ հողմ մշակել:

 

Նա ֆեյսբուքի իր էջում հրապարակում է արել և գրել.«Այսօր սահմանապահ Խաչիկ գյուղում քաղաքացիների հետ քննարկել ենք զարգացման պլանները։  Գյուղացիներին խնդրել եմ հնարավորինս շատ հող մշակել»։

Կառավարության նիստի օրը Վահան Քերոբյանը կրկին դիմել էր գյուղացիներին: Նա ասել էր, որ ակնկալվում է պարենային անվտանգության լուրջ մարտահրավեր մի կողմից, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ սննդամթերքի գներն աճելու են և գյուղատնտեսությունը դառնալու է ավելի հրապուրիչ.««Կոչ եմ անում բոլոր մարդկանց, ովքեր հողատարածք ունեն, որոնք չեն մշակել նախորդ տարիներին, անպայման մշակեն, որովհետև դրա պահանջարկը լինելու է»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.