ԱՄՆ-ն դիտարկում է ռուսական նավթի ներկրման արգելքը. Bloomberg

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Միացյալ Նահանգներ ռուսական նավթի ներկրման նկատմամբ արգելք սահմանելու հարցը՝ որպես պատժամիջոցային քայլ Ուկրաինայում ՌԴ-ի սկսած հատուկ ռազմական գործողությանն ի պատասխան: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներին հղումով։

«Վարչակազմի ներսում, ինչպես նաև ԱՄՆ-ի նավթագազային արդյունաբերական ընկերությունների հետ խոսակցություններ են վարվում՝ ԱՄՆ սպառողների և համաշխարհային մատակարարումների վրա նման քայլի ազդեցության վերաբերյալ»,- ասվում է հրապարակման մեջ:

Նախօրեին Սպիտակ տունը մերժել էր օրենսդիրների առաջարկները ռուսական նավթի ներկրման վրա էմբարգո սահմանելու վերաբերյալ։ Այնուամենայնիվ, Կոնգրեսի ճնշումը զգալիորեն ավելացել է՝ Վաշինգտոնի վրդովմունքին զուգահեռ՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի աճող ագրեսիայի պատճառով, գրում է աղբյուրը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.