Վթար Սիսիան-Երևան ավտոճանապարհին. կա զոհ

Մարտի 4-ին, ժամը 07:31-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին «Scania» (վարորդ՝ Խ. Ռ., ծնված 1971 թ.) մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մահացել է:

 

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.