Պետքարտուղարությունը արգելափակող պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ռազմարդյունաբերության ոլորտի նկատմամբ

ԱՄՆ իշխանություններն արգելափակող պատժամիջոցներ են սահմանել ռուսական ռազմարդյունաբերության ոլորտի համար․ նոր պատժամիջոցները կառնչվեն 22 կազմակերպությունների։

 

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության տեքստում։

Նշվում է, որ պետքարտուղարությունը մասշտաբային պատժամիջոցներ է սահմանում ռազմարդյունաբերության ոլորտի վրա․ դրանք առնչվում են մարտական ինքնաթիռներ, հետևակի մարտական մեքենա, ռադիոէլեկտրոնային պաշտպանության համակարգեր և ռուսական բանակի համար անօդաչու թռչող սարքեր արտադրող 22 ընկերությունների։

 

Բացի այդ, ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում «Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերին աջակցող» ընկերությունների դեմ

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.