Հավասար պայմաններում նույն ծավալի գազի սպառման դեպքում սպառողի կողմից վճարվող գումարը չի փոփոխվելու․ փոխվարչապետ

Աշխարհում գնաճային երևույթները այնպիսին են, որ հավելյալ թիրախային միջոցառումների խնդիրներ կունենանք, այդ հարցը օրակարգային է, ըստ իրավիճակի կիրականացվեն միջոցառումներ։ Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան գազի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հնչեցրած հարցին, ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

 

«Ապրիլի 1-ից գազի սակագնի բարձրացման հետ կապված ուզում եմ հիշեցնել, որ գազի սակագինը ճշգրտվում է կալորիականության հաշվարկով, ինչը նշանակում է, որ հավասար պայմաններում և իրականության մեջ նույն ծավալի սպառման պայմաններում վճարվելիք գումարը չի փոփոխվելու, սա կարևոր նյուանս է, որը պետք է հաշվի առնել։

Մեր սահմանին 165 դոլար գնի պարագայում Եվրոպայում այսօր 1400 դոլար է։ Այդ իմաստով կարծում եմ, որ ճնշումները բալասնավորված կլինեն, իրավիճակի կոորդինատները ի հայտ գալու պարագայում կհասկանանք՝ որտեղ է անհրաժեշտ թիրախային միջոցառումներ իրականացնել և կիրականացնենք»,- ասաց փոխվարչապետը։

 

Գրիգորյանի կարծիքով՝ բյուջեի պահուստաֆոնդը բավարար է նման միջոցառումները ֆինանսավորելու համար։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.