American Express-ը դադարեցրել է համագործակցությունը Ռուսաստանում գործընկերների հետ

American Express ամերիկյան ֆինանսական ընկերությունը համագործակցությունը Ռուսաստանում գործընկերների հետ դադարեցրել է պատժամիջոցների սահմանման ֆոնին։

 

Այդ մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ, որը մարտի 2-ին հրապարակվել է նրա կայքում: «Մենք ոչ մեծ գործարար կապեր ունենք Ռուսաստանի հետ, դրանք ընդգրկում են մի գործընկերոջ, որը թողարկում է քարտեր, եւ եւս մի քանիսին, որոնք վճարումներ կատարելու համար օգտագործում են առեւտրական Էկվայրինգ:

 

Ամենասկզբից այդ ճգնաժամին մենք հետեւել ենք ԱՄՆ-ի եւ միջազգային գործընկերների պատժամիջոցներով, ինչը հանգեցրել է այն բանին, որ մենք դադարեցրեցինք համագործակցությունը Ռուսաստանի գործընկեր-բանկերի հետ, եւ կշարունակենք բոլոր համապատասխան օրենքներին հետեւել իրադրության զարգացման համեմատ»,-նշվում է հայտարարության մեջ:

 

Ավելի վաղ Mastercard-ի ղեկավար Մայքլ Միբախը հայտարարել է, որ ամերիկյան Mastercard ֆինանսական կորպորացիան «բազմաթիվ ֆինանսական հաստատությունների» համար արգելափակել է իր ֆինանսական համակարգ մուտքի հնարավորությունը հակառուսական պատժամիջոցների պատճառով, որոնք սահմանվել են Ուկրաինայի շուրջ իրադրության պատճառով: Visa ամերիկյան անդրազգային ընկերությունը, որը համանուն վճարային համակարգի սեփականատերն է, իր հերթին հայտարարել է, որ միջոցներ է ձեռնարկում՝ ապահովելու սահմանափակումների կատարումը Ուկրաինայի իրադրության կապակցությամբ: Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ-ն հայտարարել է, որ որոշում է ընդունել հատուկ ռազմական գործողություն անցկացնել Ուկրաինայի ապառազմականացման ուղղությամբ:

 
Նա հավաստիացրել է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, այլ միայն նրա ապառազմականացումն ու դենացիֆիկացումը: Ինչպես հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, Ռուսաստանի զինվորականները հարվածներ չեն հասցնում քաղաքներին, այլ շարքից հանում են միայն ռազմական ենթակառուցվածքը, ուստի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում: Դրանից հետո ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ մի շարք այլ պետությռուններ հայտարարել են, որ պատժամիջոցներ կսահմանեն ռուսաստանցի ֆիզիկական անձանց ու իրավական անձանց նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.