ՌԴ-ի դեմ Արևմուտքի պատժամիջոցներն ազդում են ԵԱՏՄ բոլոր անդամների տնտեսության վրա. Ղազախստանի ԱԳ նախարար

Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեյբերդին ասել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Ռուսաստանի դեմ կիրառված արևմտյան պատժամիջոցները ազդում են Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան) տնտեսության վրա։

Նրա խոսքով, սահմանած պատժամիջոցներից հետո թե՛ ռուբլին, թե՛ ղազախական տենգեն սկսել են նվազել դոլարի ու եվրոյի նկատմամբ, գրում է gazeta.ru-ն։

«Բացի այդ, կա խնդիրների մեծ բլոկ, որը առաջ կգա ապրանքների տարանցման, առևտրի հետ կապված հարցերում, հիմա սա ամենամեծ մտահոգությունն է», - ասել է Թլեյբերդին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.