Պուտինը հանձնարարել է պահպանել վարկերի տոկոսադրույքները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ապահովել վարկավորման տոկոսադրույքների պահպանումը այն պայմանագրերւմ, որոնք կնքվել են Կենտրոնական բանկի հիմնական տոկոսադրույքի մինչև 20 տոկոսի բարձրացումը ։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

«Տնտեսական հարցերով հանդիպման ժամանակ նախագահը հանձնարարել է ապահովել բոլոր վարկային տոկոսադրույքները, որոնք նշված են վարկային պայմանագրերում նախքան հիմնական տոկոսադրույքի մինչև 20 տոկոս բարձրացումը»,- ասել է Պեսկովը:

Նա ընդգծել է, որ հանդիպմանը չի մասնակցել «Սբերբանկ»-ի ղեկավար Գերման Գրեֆը, սակայն նրա անունը եղել է հանդիպման մասնակիցների ցանկում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.