Հրապարակվել է Շիրազի փողոցում մահվան ելքով վրաերթի տեսանյութը․ shamshyan.com

Հրապարակվել է տեսախցիկի կողմից արձանագրված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է փետրվարի 26-ին Երևանում՝ Շիրազի փողոցում, տեղի ունեցել մահվան ելքով վրաերթը, երբ հետիոտնը փողոցի չթույլատրելի հատվածով անցնելիս վրաերթի է ենթարկվում Mercedes-ի կողմից և տեղում մահանում։

 

Shamshyan.com–ի հրապարակած տեսանյութը ներկայացնում ենք ստորև

 

 


Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 11։40-ի սահմաններում Շիրազի փողոցում՝ SPC բենզալցակայանի դիմաց, Երևանի բնակիչ՝ 35-ամյա  Բեգլար Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի։ 

Վարորդը փախուստի չէր դիմել, փորձել էր բենզալցակայանի աշխատակիցների հետ օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել էր նրա մահը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.