Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են Volkswagen Polo-ն ու ԶԻԼ 130-ը, կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր-Մ8 ավտոճանապարհի 6.5-րդ կմ հատվածում բախվել են Դիլիջանի բնակիչ՝ 33-ամյա Տիգրան Հովսեփյանի վարած ԶԻԼ 130 մակնիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Ռուբեն Բագյանցի վարած Volkswagen Polօ մանիշի ավտոմեքենաները։

 

Վարորդներից Ռ. Բագյանցը, նրա ուղևորներ՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ, 39-ամյա Արայիկ Հակոբյանը, 66-ամյա Արարատ Հակոբյանը, 17-ամյա Լևոն Բագյանցը և 36-ամյա Արսեն Մնացականյանը օպերատիվորեն ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Դիլիջան» բժշկական կենտրոն։  

Շնորհիվ Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Տեղում բուժօգնություն է ստացել նաև ԶԻԼ 130-ի վարորդ Տ. Հովսեփյանը, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.