Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ 28-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս․ Shamshyan. com

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Գավառի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչութայան պետ Արթուր Մկրտչյանը և ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գավառի բնակիչ, 28-ամյա Տիգրան Բոշյանն էր:

 

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.