Լեհաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները հրաժարվել են խաղալ Ռուսաստանի հետ

Լեհաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները հրաժարվել են Ռուսաստանի հետ խաղալ ԱԱ-2022-ի որակավորման փուլում։

 

«Մենք՝ Լեհաստանի հավաքականի խաղացողներս, Լեհաստանի ֆուտբոլային ասոցիացիայի հետ միասին որոշեցինք, որ մտադիր չենք խաղալ Ռուսաստանի հետ փլեյ-օֆֆում։

Դա հեշտ որոշում չէ, բայց կյանքում ավելի կարևոր բաներ կան, քան ֆուտբոլը։

 

Մեր մտքերը Ուկրաինայի ժողովրդի և ազգային հավաքականի մեր ընկեր Թոմաշ Կենձեորայի հետ են, ով դեռ Կիևում է իր ընտանիքի հետ»,- ասվում է լեհ ֆուտբոլիստների հայտարարության մեջ, որը հրապարակել է «Ասթոն Վիլայի» պաշտպան Մեթյու Քեշը:

   
 

Աղբյուր  ArmSport.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.