Իսկական կինո Երևանում. Գոլդ համարներով x6 -ի վարորդը չհասցրեց փախնել. ինչ են հայտնաբերել պարեկները (տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում BMW X6 մակնիշի 11 VY 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրաչյա Քոչար փողոցի և Բարեկամության խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ՝ 30-ամյա Հովսեփ Ղազարյանի վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել  հետիոտնի համար նախատեսված մայթին։ Ford-ն էլ բախվել է երկաթե գովազդային վահանակին։  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքն ու շարժիչների հատվածում կատարել հովացման աշխատանքներ։  Ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի, Ford-ի անվահեծանն էլ կոտրվել և շպրտվել էր։  Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, 1-ին վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։  Դեպքի վայրից մի քաղաքացի, ով, ըստ օպերատիվ տվյալների, եղել է BMW X6-ի մեջ, փորձում էր ճողոպրել, սակայն գումարտակի հրամանատար Գ. Առաքելյանի, ավագ պարեկ Վարդան Խոցանյանի և 2 այլ պարեկների շնորհիվ հնարավոր եղավ նրան բռնել, ում մոտ հայտնաբերվել է նաև ատրճանակ, որից հետո պարեկները նրան տեղափոխեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։  Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ X6-ը վարել է քրեական պատմություններով հայտնի մի անուղղելի երիտասարդ, ում տվյալներն այս պահին չենք հրապարակում։ Իսկ նա նախկինում եղել է դատապարտված, հանրապետությունում էլ հայտնի բազմաթիվ ավտովթարների հեղինակ է։  Պարեկային ծառայությունը և ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ BMW X6-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ 

 

 
 

 

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.