«Համարում ենք, որ պատերազմը չի ավարտվել․ պահը ճիշտ պետք է գնահատենք». Արցախի նախագահ

«Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ամեն մի սանտիմետր տարածքի համար պայքար է մղվել։ Իրականում այն հայրենական պատերազմ էր, և մենք համարում ենք, որ այդ պատերազմը չի ավարտվել։ Այս պահը մենք ճիշտ պետք է գնահատենք»,- այս մասին Արցախի Հանրապետության նախագահի նստվայարում Հայաստանից ժամանած «Արցախի պաշտպանության մտավորականների խորհուրդ» ՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Արայիկ Հարությունյանը։

Ըստ Արցախի նախագահի, այսօր բոլորի նպատակն է՝ ունենալ հայկական Արցախ, հայկական մեծ պետություն։ Նրա խոսքով՝ Արցախի 44-օրյա պատերազմն այս ելքով չէր ավարտվի, կապիտուլյացիա չէր լինի, եթե Արցախի բնակչությունը ավելի շատ լիներ, քան այսօր է։

 

«Արցախում պետք է ժողովրդագրական աճ լինի, քանի որ այդ պատերազմում մենք պարտվել ենք ժողովրդագրության պատճառով։ Ուրախությամբ նաև պետք է արձանագրեմ, որ վերջին ամիսներին Արցախում եղել է բավարար ծնելիության աճ։

 

 

Այս փուլում պետք է լինենք իմաստուն, խոհեմ, պահը ճիշտ գնահատենք, գնահատենք այն մարտահրավերները, որոնք այսօր առկա են, ընդհանուր առմամբ,  ծառացած են մեր հայրենիքի առջև։ Ճիշտ պետք է գնահատենք ընդհանուր աշխարհաքաղաքական զարգացումները, որը հնարավորություն է տալու հետագայում պայքարելու մեր հայրենիքի երևի հավերժության համար։ Վտանգները շատ մեծ են, իսկ մեր նպատակն է՝ այս տարածաշրջանում ունենալ հայկական Արցախ, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է ժամանակ և խոհեմություն»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.