Արայիկ Հարությունյանն Արցախյան շարժման 34-ամյակի առթիվ քաղաքային հուշահամալիրում և զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախյան շարժման 34-ամյակի առթիվ, բարձրաստիճան պետական այրերի, զինվորականների և «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության` ՀՀ-ից ժամանած անդամների ուղեկցությամբ, փետրվարի 20-ին այցելել է քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել:

 

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը եղել է նաև Ստեփանակերտի զինվորական պանթեոնում, որտեղ ծաղիկներ է խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների շիրիմներին:

 

  

 

Ի դեպ, այցի առթիվ Հանրապետության նախագահը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ կից հետևյալ գրառումամբ.

 
«Հարգելի ՛ հայրենակիցներ Շնորհավո՛ր Արցախի վերածննդի օրը: Մեր պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ այն հասցնենք բաղձալի վերջնակետին: Փա՛ռք ու խոնարհում Հայոց պետականության համար նահատակված բոլոր հայորդիներին, բոլոր նրանց, ովքեր Հայրենիքի պաշտպանությունը համարել ու համարում են սրբազան պարտքի գիտակցում…»:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.