Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Այսօր՝ փետրվարի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Ռուբիկ Զ-ն ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Սպորտ» համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։

 
 

Ըստ նախնական վարկածներից մեկի՝ մեկ այլ ավտոմեքենա վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով շպրտվել և ընկել է Mercedes-ի վրա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.