24 ժամ անցավ... Ադրբեջանի դատախազության հայտարարությանն այդպես էլ ոչ Արցախի դատախազությունից արձագանքեցին, ոչ էլ Հայաստանի

24 ժամ անցավ... Ադրբեջանի դատախազության հայտարարությանն այդպես էլ ոչ Արցախի դատախազությունից արձագանքեցին, ոչ էլ Հայաստանի...

Հա դե, մենք` ինքնիշխան, ժողովրդավարական, իրա­վա­կան, սոցիալական պետության հպարտ քաղաքացիներս «չունենք պատասխանելու» դիկտատոր Ալիևի դատախազին։

Այ ձեր ցավը տանեմ, գոնե ասեք Արցախի սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահն անձեռնմխելի է: Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ 

 
 

Հ.Գ Արցախի Մարդու իավունքների պաշտպանն էլ չարձագանքեց, չէ՞...

Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.