Կրակոցներ Ստեփանակերտում․ հրաձիգը բերման է ենթարկվել

ԱՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ գիշերը ժամը 04:45-ի սահմաններում ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ալ.Մանուկյան փողոցում լսվել է ինքնաձիգից արձակված կրակոցի ձայներ:

 

Ստեփանակերտի քաղաքային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ժամին, իրենց տան պատուհանից կրակել է Ստեփանակերտ քաղաքի 36-ամյա բնակիչ Գ.Մ.-ն։

Վերջինս բերման է ենթարկվել Ստեփանակերտի ՔՈՎ, զենքը կամավոր հանձնել վարչության ծառայողներին, խոստովանել, որ գտնվել է հուզական ծանր ապրումների մեջ, անհավասարակշիռ վիճակում, քանի որ պատերազմից հետո իր եղբայրը մինչ օրս անհետ կորած է համարվում։

 

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.