ԵՄ-ն ակնկալում է, որ Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարման ծավալներն ամռանը կհասնեն 10 մլրդ խորանարդ մետրի

Եվրամիությունն ակնկալում է, որ ադրբեջանական գազի՝ Եվրոպա մատակարարման ծավալները Հարավային գազային միջանցքով առաջիկայում կհասնեն ծրագրված ցուցանիշների՝ 10 մլրդ խորանարդ մետրի:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ուրբաթ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը:

«Եթե հարցին մոտենանք մատակարարումների անվտանգության հեռանկարների տեսնկյունից, ապա այդ փողովակաշարը հնարավորություն է ստեղծում երթուղիների դիվերսիֆիկացման համար: Ակնկալում ենք, եր առաջիկայում դրա հնարավորությունները կավելացվեն և կհասնեն 10 մլրդ խորոնարդ մետրի, նկատի ունեմ մատակարարումները դեպի Եվրոպա»,- ասել է եվրահանձնակատարը:

Նրա գնահատմամբ՝ 10 մլրդ խորանարդ մետրի մակարդակին դեպի Եվրոպա մատակարարումների ծավալները կհասնեն ամռանը:

Ադրբեջանը 2020 թվականի դեկտեմբերի 31-ին սկսել է գազի կոմերցիոն մատակարարումներ իրականացնել դեպի Եվրոպա: 25 տարով նախատեսված մատակարարումները ենթադրում են տարեկան 10 մլրդ խորանարդ մետր գազի արտահանում, որից 8-ը՝ Իտալիա, իսկ մեկական մլրդ՝ Հունաստան և Բուլղարիա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.