Ավելի քան 140 մլրդ դոլար.Սի Ծինփինը հայտնել է, որ Չինաստան-ՌԴ ապրանքաշրջանառությունը գրանցել է պատմական ռեկորդ. Պուտինը հաջորդ «թիրախ» է նշել 200 մլրդ դոլար ցուցանիշը

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Պեկինում ՌԴ նախագահ վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ընդգծել է, որ նախորդ տարի երկու երկրների միջև  ապրանքաշրջանառությունը գերազանցել է 140 մլրդ դոլարը՝ այդպիսով գրանցելով պատմական նոր ռեկորդ։

«Մեր երկրներն ակտիվորեն ներգրավված են գլոբալ կառավարման համակարգի բարեփոխման մեջ»,- ասել է նա:

Մինչդեռ Պուտինը հավելել է, որ երկկողմ հարաբերություններն, իրոք, զարգանում են՝ բարեկամության և ռազմավարական գործընկերության ոգով։ 

 

«Դուք արդեն նշեցիք՝ 140 միլիարդ դոլար, ինչը վստահ շարժում է դեպի մեր ընդհանուր նպատակ՝ 200 միլիարդ դոլարի շրջանառություն: Վստահ եմ, որ մենք անպայման կհասնենք այս նշաձողին»,- ասել է ՌԴ նախագահը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.