Արևմտյան մաքսատուն-վարչության գործառույթները ժամանակավորապես իրականացվելու են «կարգո» բեռնային համալիրում․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է` ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության («Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ «կարգո»  բեռնային համալիր) տարածքում՝ մաքսային գործառնություններին զուգընթաց, իրականացվում են վերանորոգման աշխատանքներ։

 

Տարածքի սահմանափակ հնարավորություններով և շինարարական աշխատանքների տեխնոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված՝ մաքսային ծառայության անխափան սպասարկումն ապահովելու նպատակով այն ամբողջությամբ իրականացվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության «կարգո» բեռնային համալիրի 2-րդ հարկում, բացառությամբ՝ մաքսային զննման գործառույթների։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.