Քարվաճառում հայտնաբերվել է օրեր առաջ մոլորված ադրբեջանցի սպայի դին

Հունվարի 31-ին Ադրբեջանի բանակի և արտակարգ իրավիճակների նախարարության համատեղ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է անհետ կորած ավագ լեյտենան ԴՖաուդ Բաղիրովի դին:

Ինչպես փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները, սպայի մարմինը հայտնաբերվել է Քարվաճառի (Քելբաջար) շրջանում: Նրա հետ գտնված ևս երեք հոգու հայտնաբերել էին շաբաթ և հոսպիտալացրել ռազմական հիվանդանոց: Նրանց վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում:  

Հաղորդվում է, որ 4 զինվորականը մոլորվել են բարձրլեռնային տեղանքում եղանակայաին պայմանաների կտրուկ փոփոխության և ձնաբքի պատճառով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.