«Expo 2020 Dubai» ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի և ԱՄԷ միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր

«Expo 2020 Dubai» ցուցահանդեսում հունվարի 30-ին կայացած Հայաստանի ազգային օրվա շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր, տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հայաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է Ներդումների աջակցման կենտրոնի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը, իսկ ԱՄԷ կողմից՝ Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր տնօրեն Մուհամմադ ալ-Մուհաիրին։ Հուշագրի ստորագրմանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հուշագիրը ևս մեկ հիմնաքար կդառնա Հայաստանի և Աբու Դաբիի առեւտրային հարաբերություններում,  կնպաստի առկա կապերի ամրապնդման, համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի երկու կողմերի համար։

Այն կմոտեցնի երկու երկրների տնտեսությունները և նոր համատեղ նախագծերի հիմք կդառնա։ 

Առաջիկայում կստեղծվի համագործակցության ընդլայնման ճանապարհային քարտեզ։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.