ԵՄ-ն մտադիր է Ադրբեջանին խնդրել մեծացնել գազամատակարարումների ծավալը դեպի Եվրոպա՝ ՌԴ-ի հետ տարաձայնության ֆոնին. FT

Եվրամիությունը հաջորդ շաբաթ բանակցություններ կվարի Ադրբեջանի հետ՝ քննարկելու Տրանսադրիատիկ խողովակաշարով դեպի Եվրոպա գազի մատակարարումների մեծացման հնարավորությունը: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Նրանց տեղեկություններով՝ հաջորդ շաբաթ էներգետիկայի հարցով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնն այց կկացարի Բաքու, որի շրջանակում կհանդիպի երկրի էներգետիկայի և բնական ռեսուրսների հարցերով նախարարների հետ:

«Ակնկալում ենք, որ բանակցությունները նվիրված կլինեն Եվրոպա գազի մատակարարումների դիվերսիֆիկացման հարցում Ադրբեջանի դերակատարությանը»,- հայտնել է ԵՄ ներկայացուցիչը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.