ԵՄ-ն և ԱՄՆ-ն պատժամիջոցներ են նախապատրաստում ռուսական գազի ոլորտի դեմ. Financial Time

Միացյալ Թագավորությունը և Եվրամիության (ԵՄ) երկրները, ԱՄՆ-ի աջակցությամբ, պատրաստվում են պատժամիջոցներ կիրառել ռուսական նոր գազային նախագծերի դեմ՝ Ուկրաինայի հետ իրավիճակի սրման դեպքում, գրում է Financial Times-ը (FT)՝ վկայակոչելով աղբյուրները։ 

Մշակման փուլում գտնվող սահմանափակումները «լրջորեն կնվազեցնեն ֆինանսավորումը և տեխնոլոգիաների փոխանցումը» նոր գազային նախագծերի համար, ասել են նրանք: Նոր պատժամիջոցները կարող են ազդել նաև մի քանի արտասահմանյան ընկերությունների վրա, այդ թվում՝ BP-ի, Total-ի և Shell-ի, որոնք «ներդրումներ են անում ռուսական գազի ոլորտում», նշում է թերթը։

Ըստ FT-ի՝ Ռուսաստանը նավթի և գազի աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկն է, սակայն նրա էներգետիկ ոլորտը «հենվում է օտարերկրյա ընկերությունների հետ համատեղ ձեռնարկությունների, ինչպես նաև միջազգային տեխնոլոգիաների և փորձի վրա»:

ԵՄ-ն և ԱՄՆ-ն իրենց պատժամիջոցներով ցանկանում են «հարվածել առանցքային արդյունաբերությանը» Ռուսաստանում, նշում է թերթը։

Այս սահմանափակումները կկազմեն հնարավոր տնտեսական պատժամիջոցների ավելի լայն փաթեթի մի մասը, «որոնց խստությունը կճշգրտվի՝ կախված Ուկրաինայի վրա ռուսական հարձակման մասշտաբից», նշում են FT-ի աղբյուրները։

Բացի այդ, քննարկվում են պատժամիջոցները, որոնք կարող են ազդել ֆինանսական հատվածի և «ռուսական բանկերի դոլարով աշխատելու ունակության վրա», հավելում է թերթը։ Եվրահանձնաժողովը հայտնել է, որ ԵՄ-ն քննարկում է, մասնավորապես, SWIFT վճարային համակարգից Ռուսաստանի անջատումը։ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ նոր պատժամիջոցները կազդեն պաշտպանության, տիեզերական, ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների վրա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.