Վլադիմիր Զելենսկին և Շառլ Միշելը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ապաէսկալացմանն ուղղված քայլերը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ապաէսկալացմանն ուղղված ջանքերի համաձայնեցումը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ուկրաինացի ղեկավարի մամուլի ծառայությունից:

«Զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է միջազգային քաղաքական-դիվանագիտական ջանքերի համակարգմանը՝ մեր երկրի շուրջ իրավիճակի ապաէսկալացման համար»,- ասվում է Զելենսկիի գրասենյակի հայտարարության մեջ:

Զրուցակիցները քննարկել են Եվրամիության կողմից ընդարձակ պատժամիջոցային փաթեթի նախապատրաստումը, որը կարող է զսպել հետագա հնարավոր էսկալացիան:

Զելենսկին ընդգծել է հայրենական տնտեսության կայուն զարգացման կարևորությունը ստեղծված իրավիճակում և շնորհակալություն հայտնել ԵՄ-ի տրամադրած 1,2 մլրդ եվրոյի մակրոֆինանսական օգնության համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.