Ամեն առևանգված հայի դիմաց հայկական կողմը ունի բոլոր իրավունքները գերևարել կամ ոչնչացնել ադրբեջանցի ահաբեկչական բանակի զինյալներին. Արման Աբովյան

Երեկ ԱՄՆ-ի Տեհաս նահանգում տեղի ունեցավ ահաբեկչական գրոհ՝ տեղի հրեաների սինագոգայի ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԲՀԿ անդամ Արման Աբովյանը՝ հավելելով.

«Ազգությամբ պակիստանցի Մոհհամադ Սադիթին պատանդ էր վերցրել այդ պահին սինագոգայում գտնվող հրեաներին և պահանջել էր ազատ արձակել ամերիկյան բանտում գտնվող իր ազգականին (Աֆֆիա Սադիկի), ում մեղադրում էին ամերիկյան ոստիկանների վրա հարձակում կատարելու մեջ։

Պարզ է, որ ԱՄՆ-ի ոստիկանները ոչնչացրեցին ահաբեկչին, սակայն սա շատ ցայտուն օրինակ է, թե ինչպես պետք է վարվել ահաբեկիչների հետ, որոնք սպառնում են խաղաղ բնակիչներին։
 

Առակս ի՞նչ է ցուցանում՝ որքան հայկական կողմը խաղաղասիրական զիլի-բիլի խաղա թուրք-ադրբեջանցիների հետ, այդքան կվտանգվի հայերի կյանքը։

Կրկնում եմ անհասկացողների համար՝ ամեն առևանգված հայի դիմաց հայկական կողմը ունի բոլոր իրավունքները գերևարել կամ ոչնչացնել ադրբեջանցի ահաբեկչական բանակի զինյալներին, հատկապես, որ ադրբեջանցիները ապորինի և ՈՒԺԻ կիրառմամբ գտնվում են Հայաստանի և Արցախի տարածքներում»։

 

Video Player
 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.