Հայաստանում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 15-ի երեկոյան ժամերին, 16-ին առանձին շրջաններում, 19-ին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:

Հունվարի 17-18-ը, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 
 
 

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-17-ին աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով:

Երևանում՝ հունվարի 15-ին երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն, 19-ին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն: Հունվարի 16-18-ը, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.