Ախուրյանում ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտել (տեսանյութ)

Հունվարի 7-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախույզները Ջաջուռ գյուղից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Շիրակի մարզի Կամո գյուղի 38-ամյա մի բնակչի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց շագանակագույն, յուրահատուկ հոտով զանգված ու ծալովի դանակ:

Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ հայտնաբերվածը շոկո տեսակի թմրանյութ է։
Նշանակվել են դատաքիմիական և դատաքրեագիտական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.