Աղցան քիչ պատրաստել, չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ. Առողջապահության նախարարության խորհուրդները նախատոնական գնումներին ընդառաջ

Առողջապահության նախարարությունը «Խորհուրդներ` նախատոնական գնումներ կատարելիս» վերտառությամբ հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

 

«Տոնական գնումներն արդեն սկսվել են: Ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց և ինչպե՞ս խուսափել թունավորումներից:

Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ:

 

Անհրաժեշտ է.

▪ գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից, գնել թարմ, չփչացած մթերք,

▪ աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակով՝ պահպանելով հիգիենայի կանոնները,

▪ գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին. պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին,

▪ օգտագործել անվտանգության առումով որոշակի մշակում անցած գործարանային մթերքներ, օրինակ՝ պաստերացված կաթ և այլն,

▪ չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,

▪ պատրաստի կերակրատեսակներ գնելու դեպքում ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահման պայմաններին, ջերմաստիճանին», - նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.