Արարատի մարզում 49-ամյա վարորդը ոչ սթափ վիճսկում Նիվայով վրաերթի է ենթարկել մայթին կանգնած 7-ամյա երեխային, այնուհետև կոտրել գազախովակի հենասյունն ու հայտնվել բնակելի տան բակում․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան Նորաշեն գյուղից Դվին գյուղ տանող ավտոճանապարհի՝ Դվին գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ապա վրաերթի է ենթարկել մայթին կանգնած նույն գյուղի բնակիչ՝ 7-ամյա Նարեկ Խ-ին, այնուհետև բախվել գազի խողովակատարի երկաթյա հենասյանը, կոտրել այն, առաջ ընթացել և հայտնվել Ներքին Դվին գյուղի բնակիչ՝ 84-ամյա Գոհար Հովսեփյանին պատկանող տան բակում գտնվող ջերմոցին, պատճառել նյութական վնաս և կողաշրջվել։

 

 
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

Վարորդը դեպքի վայրից հեռացել է։ 

 

Մինչ հետաքննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, ոստիկանության Արարատի բաժին է ինքնակամ ներկայացել Նորաշեն գյուղի բնակիչ՝ 49-ամյա Արմեն Չոբանյանը, ով հայտնել է, որ վարորդը ինքն է։ Նա ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.