Երևանում պարեկը վրաերթի է ենթարկել ավտոմեքենաների արանքով իր առջև հայտնված, փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Skoda մակնիշի ավտոմեքենան Մելքումովի փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին-հետիոտնին։

 

 Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Վրաերթի ենթարկվածը, եթե մի 10 մետր իջներ ներքև ու անցներ հետիոտնի համար նախատեսված վայրով, այլ ոչ թե մի քանի մեքենաների արանքով դուրս գար, ապա դեպքը տեղի չէր ունենա։ Առողջություն ենք ցանկանում հետիոտնին, բայց եթե քաղաքակիրթ երկրում լինեինք, ապա հետիոտնը նման ձևի չէր հատի փողոցը։ 2-3ավտոմեքենա հազիվ պրծան նրան խփելուց, բայց դե Skodа-ն չկարողացավ փախցնել,ու տեղի ունեցավ վրաերթը»:

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Skoda-ն հաշվառված է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի հաշվեկշռում, իսկ վարորդը աշխատում է պարեկային ծառայության Երևանի գնդում՝ որպես պարեկ։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.