Մխիթարյանը չի մասնակցի «Ռոմա»-ի առաջիկա խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Կոնֆերենցիաների լիգայում «գայլերի» առաջիկա հանդիպմանը:

«Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հանգստի հնարավորություն է տվել Հենրիխ Մխիթարյանին և մայրաքաղաքային թիմի ևս երկու ֆուտբոլիստի` Ռուի Պատրիսիուսին և Քրիս Սմոլինգին:
 

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում կմրցի Սոֆիայի ԲԿՄԱ-ի հետ: «Գայլերը» C խմբում դեռևս երկրորդն են և ունեն 10 միավոր: 11 միավոր ունի «Գլինտ»-ը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.