Ապարանում բախվել են ոստիկանական Tօyota-ն ու Нива-ն, ավագ տեսուչը, ով բազմաթիվ կյանքեր է փրկել ծառայության ընթացքում, տեղում մահացել է, կա 2 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 60 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Շենավան գյուղի բնակիչ՝ 38-ամյա Էդգար Ստեփանյանի վարած ռուսական համարանիշներով ՎԱԶ 2121 մակնիշի և Մուղնի գյուղի բնակիչ՝ 53-ամյա Սիրակ Մինասյանի վարած Toyota Corolla մակնիշի ոստիկանական համարանիշներով ավտոմեքենաները։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ 

Վթարի հետևանքով Ս. Մինասյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ Ոսկեվազ գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Խաչատրյանը և Նիվայի վարորդ Է. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ 

 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ապարանի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ 

Բժիշկները, վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.