Աշխատողները կսկսեն 7 օրը մեկ աշխատավայր ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունքով սերտիֆիկատ այն ժամանակ, երբ կլրանա արդեն իսկ ներկայացված 14-օրյա գործողության ուժ ունեցող սերտիֆիկատի ժամկետը

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի շրջանակներում՝ դեկտեմբերի 1-ից աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս պարտադիր կլինի յուրաքանչյուր 7 օրը մեկ ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ: Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Այդ պարտականությունը պետք է առաջանա այն ժամանակ, երբ կլրանա աշխատողի կողմից արդեն իսկ աշխատավայր ներկայացրած 14-օրյա գործողության ուժ ունեցող ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի ժամկետը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.