Ցանկացած գերատեսչություն պետք է լրջությամբ մոտենա իր գործառույթներին. կանոնները պետք է պահպանվեն, հակառակ դեպքում՝ կան սակցիաներ. Ավանեսյանը՝ տրանսպորտում ոչ պատշաճ իրականացվող վերահսկողության մասին

Շեշտակի փոփոխության կա հանրության ընկալման մեջ պատվաստումների հետ կապված, և պատվաստման թվերի մեծացումը նաև հենց դրա մասին է խոսում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

Ինչ վերաբերում է տրանսպորտում ոչ պատշաճ իրականացվող վերահսկողությանը, նախարարը պատասխանեց․ «Տրանսպորտի հարցը առաջիկա միջգերատեսչական հանձնաժողովում բարձրաձայնելու եմ, վերահսկողական մասով մենք մեր կարգապահությունը պետք է մեծացնենք»,-ասաց նա և նշեց, որ ոստիկանապետի հետ մշտական կապի մեջ է, բայց գտնում է, որ ոստիկանապետը իր հորդորի կարիքը չի տեսնում։

«Ցանկացած գերատեսչություն պետք է ամենայն լրջությամբ մոտենա իր գործառույթների իրականացմանը։ Սահմանված կանոնները պետք է հստակորեն պահպանվեն, հակառակ դեպքում՝ կան սակցիաներ»,-ասաց նա։

 

Ինչ վերաբերում է ռեստորաններրի տերերի դժգոհությանը՝ կապված առաջիկա սահմանափակումների հետ, Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Այո, ցավոք սրտի, այս համավարակը ստեղծել է ճնշում և՛ առողջապահական համակարգերի, և՛ տնտեսությունների, և ընդհանրապես ազգային անվտանգության առումով շատ լուրջ մարտահրավեր է, բայց եթե չիրականացնենք սահմանափակող միջոցառումներ, ավելի վատ իրավիճակում կհայտնվենք։ Այսինքն ճիշտ ժամանակին կիրառված սահմանափակող միջոցառումները մեզ հնարավորություն են տալիս պաշտպանելու առաջին հերթին մարդկանց կյանքն ու առողջությունը, բայց նաև՝ հենց տնտեսությունը»,-ասաց նա։

Անդրադառնալո ուղղաթիռով իր՝ Սյունիքի մարզ մեկնելուն, նա հայտարարեց․ «Այո, ուղղաթիռներհն էլ գործիք են, որ շտապ անհրաժեշտ դեպքերում օգտագործվել են և օգտագործվելու են»։ 

Նա նշեց, որ իր այցը կապված էր մի շարք առողջապահական հարցերի արագ կազմակերպման հետ, բայց չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ հարցերի։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.