Բաժին : Առողջապահություն
ՀՀ-ում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածումը կանխարգելելու համար նախատեսում ենք ժամանակավոր սահմանափակել մի շարք երկրներից քաղաքացիների մուտքը ՀՀ, այլ սահմանափակումներ ևս կլինեն․ նախարար
Կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամը տարածվում է արագորեն, ուսումնասիրությունները շարունակվում են։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, թե ՀՀ-ում դրա տարածումը կանխարգելելու համար սահմանափակումներ կկիրառվեն։
«Մենք, հետևելով ԱՀԿ հաղորդագրություններին, նախատեսում ենք որոշ սահմանափակող միջոցառումներ կիրառել տվյալ երկրներից եկող քաղաքացիների համար»,-ասաց նա՝ նշելով, թե մինչ օրվա ավարտ կլինի սահմանափակումների նոր կազմը։
« (Հարավաֆրիկյան Հանրապետություն, Բոստվանայի Հանրապետություն, Լեսոտոյի Թագավորություն, Նամիբիայի Հանրապետություն, Զիմբաբվեի Հանրապետություն, Մոզամբիկի Հանրապետություն, Մադագասկար և Տանզանիա) քաղաքացիների ժամանակավոր մուտքը ՀՀ սահմանափակել, սրանից բացի որոշակի սահմանափակումներ ևս կլինեն»,-հայտնեց Ավանեսյանը։