«45 օր. պայքար հանուն ազգի». Արցախյան պատերազմի մասին պատմող բրիտանացի լրագրողի ֆիլմը «Օսկարի» մասնակցության հայտ է ներկայացրել

Բրիտանացի լրագրող Էմիլ Գեսենի «45 օր. պայքար հանուն ազգի» ֆիլմի՝ «Օսկարի» մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ է ներկայացվել: Արցախյան 44-օրյա պատերազմի մասին պատմող ժապավենը ներկայացվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում»:

Ինչպես փոխանցում է Horizon Weekly-ն, այս մասին սոցցանցում հայտնել է ֆիլմի հեղինակը:  Ժապավենը նկարահանվել է 2020 թվականի պատերազմի օրերին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր իրականացնում Արցախի դեմ: Ֆիլմի պրոդյուսերն է Ասկո Հակոբյանը, որը նաև Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմի համապրոդյուսերն է:

«Գիտակցելով պատերազմի ընթացքում մեծ տարածում ստացող ապատեղեկատվությունը և անբավարար լուսաբանումը համաշխարհային լրատվամիջոցներում՝ Էմիլը ճամփորդել է տարածաշրջանով և զրուցել տեղի բնակիչների հետ, որոնք զենք են վերցրել պայքարելու համար։ Դա նրանց պատմությունն է»,- ասվում է ֆիլմի նկարագրության մեջ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.