Մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման մեխանիզմներ կստեղծվեն. կողմերը պայմանավորվել են տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման շուրջ. Պուտին

Սոչիում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները, որից հետո Պուտինը հայտարարել է, որ մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ կստեղծվեն:

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում կողմերին հաջողվել է առաջ շարժվել հումանիտար հարցերում, պայմանավորվածություն է ձեռք բերվել տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման շուրջ:

Պուտինի խոսքով՝ ԼՂ հարցով եռակողմ հանդիպումը կառուցողական էր, իրավիճակի խորը վերլուծություն է իրականացվել:

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.