Արմավիրի մարզում Opel-ը բախվել է էլեկտրասյանն ու տապալել Մեծամորի քաղաքապետի թեկնածուի գովազդային պաստառը. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե էլեկտրասյանը:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Երկաթյա էլեկտրասյան վրա տեղադրված է եղել Մեծամորի քաղաքապետի  «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության թեկնածու Վահրամ Խաչատրյանի  մեծադիր նկարը՝ «Ապագա կա, Մեծամոր»  գրառմամբ:

 
   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.