Արագածոտնում բեռնատարը բախվել է հողաթմբին, 59-ամյա վարորդը տեղում մահացել է․ shamshyan.com

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 59-ամյա Մ. Հ.-ն իր վարած Howo մակնիշի բեռնատարով Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել  ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին, հայտնում է Shamshyan.com–ը։

 

Վթարի հետևանքով  վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օգտագործելով վերամբարձ կռունկ և հատուկ տեխնիկական միջոցներ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.