«Ակամայից հիշում եմ Հովիկ Աբրահամյանի` լոլիկ աճեցնելու ֆենոմենալ կարողությունների մասին Նիկոլ Փաշինայնի ելույթը…». Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանն իր էջում գրում է. «Մեկ ասում եմ մտնեմ` գրեմ, որ այդ ԲՄՎ-ի համար 90 միլիոն դրամով չենք պրծնի ու դեռ մի էտքան էլ զրահապատման համար պիտի տրվի, մեկ էլ մտածում եմ չմիանամ էս ախմախ թեմայի վրա հանրության ուշադրության շեղման ջանքերին։

Ինձ համար շատ ավելի էական ու հետաքրքիր է այն, թե ինչպե՞ս է Ալեն Սիմոնյանը վերջին 3 տարում բնակարանների առուվաճառքի շնորհիվ շատ տարօրինակ կերպով էապես հարստացել։

Ակամայից հիշում եմ Հովիկ Աբրահամյանի` լոլիկ աճեցնելու ֆենոմենալ կարողությունների մասին Նիկոլ Փաշինայնի ելույթը։
 

Ցավոք, Հայաստանում չկա (ու առաջիկայում չի էլ լինի) այնպիսի իրավապահ կառույց, որը կկարողանա քննել գործող բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիան»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.