Ադրբեջանցիները Սալոնիկում կրկին քարոզչական սադրանք են հրահրել. ՀՀ դեսպանությունը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր

Ադրբեջանցիները կրկին քարոզչական սադրանք են հրահրել Հունաստանի Սալոնիկ քաղաքի ավտոբուսային կանգառներից մեկում: Այս մասին հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը:

Ավելի վաղ Հունաստանի Սալոնիկ քաղաքում հասարակական տրանսպորտի վրա հայտնվել էր ադրբեջանական գովազդ՝ «Շուշին Ադրբեջան է» գրառմամբ, դա հանվել էր Հայաստանի դեսպանության, ներհամայնքային կառույցների, հունա-հայկական առևտրի պալատի և Հայ դատի Սալոնիկի հանձնախմբի ջանքերով:
«Նոյեմբերի 25-ին նմանատիպ քարոզչական սադրանք են հրահրել նույն ուժերը նույն քաղաքի ավտոբուսային կանգառներից մեկում, ինչն անհապաղ հեռացնելու նպատակով ձեռնարկվում են բոլոր քայլերը: ՀՀ դեսպանությունը դատապարտում է Հունաստանում ադրբեջանական կազմակերպությունների էժանագին եւ անհեռանկարային քարոզչական սադրանքները»,- նշել են դեսպանությունից:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.