Վարչապետը հանձնարարել է ՊՆ-ին ակտիվորեն օգտագործել Ադրբեջանի հետ ուղիղ կապը

Հայաստանը չի խուսափում և չի խուսափելու Ադրբեջանի հետ ուղիղ շփումներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված օնլայն ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝անդրադառնալով  Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ ստեղծելու մասին պայմանավորվածությանը:

 

Վարչապետը պարզաբանեց, թե ինչու է Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև ուղիղ կապ ձևավորվում, ընդ որում՝ դա արվում է միջազգային միջնորդությամբ:

«Որպեսզի տեսնենք, թե ով ինչպես է արձագանքում և սրանից ավելի ակնհայտ կդառնա, թե ով է ավելի շահագրգիռ սադրանքների մեջ: Ի դեպ, եթե պարզվի, որ երկու կողմն էլ շահագրգիռ չեն սադրանքների մեջ` շատ ավելի լավ»,- հավելեց Փաշինյանը:

 

Ավելի վաղ, Եվրամիությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ ստեղծել՝ որպես միջադեպերի կանխման մեխանիզմ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.